ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Եթե չունենանք տնտեսական աճ, նշանակում է՝ «լռված» վիճակում ենք»

«Եթե չունենանք տնտեսական աճ, նշանակում է՝ «լռված» վիճակում ենք»
23.05.2014 | 00:58

«Ոչ մի տարբերություն չկա։ Այս ծրագիրը գրված է համահարթեցման սկզբունքով, այսինքն՝ բոլորի բարի ցանկությունների, որոնք կարելի է ասել որևէ հավաքույթի ժամանակ»,- երեկ «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով կառավարության նախկին ու ներկա ծրագրերին, ասաց ԲՀԿ անդամ, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ՝ կարևորելով իրականացման մեխանիզմները։ Լրագրողների դիտարկմանը, թե ընդամենն անձերի փոփոխության խնդիր է դրված, ԲՀԿ անդամը համաձայնեց։ «Անհրաժեշտ է համակարգային փոփոխություն, թե չէ որքան ուզում ես՝ անձեր փոխիր»,- նշեց տնտեսագետը։
Ակումբի հյուրը նշեց, որ համակողմանիորեն ուսումնասիրել է այս կառավարության ծրագիրը և եկել այն եզրահանգման, որ կարևորն առկա փաստաթղթում եղած դրույթները չեն, այլ քաղաքական, պետական և իշխանական կամքը։ «Եթե մենք հանկարծ չունենանք տնտեսական աճ, նշանակում է, ժողովրդական լեզվով ասած, լռված վիճակում ենք»,- շեշտեց Բոստանջյանը և կառավարության ծրագրում նշված 5 % տնտեսական աճը, ճիշտ աշխատելու դեպքում, համարեց խիստ իրատեսական։
Վարչապետի մակարդակով գործարարների հետ հանդիպումը, ըստ տնտեսագետի, փաստում է, որ Հայաստանում ոչ բոլորն են պատշաճ ձևով իրականացնում հարկային պարտավորությունները։ «Փոխանակ ասելու՝ արի փող մուծի կամ մի մուծի, կառավարությունը պետք է սահմանի, որ 2017-ին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը պետք է լինի ոչ թե Շվեդիայի մակարդակին, այլ գոնե 30 %»,- ընդգծեց Վարդան Բոստանջյանը, հընթացս հավելելով, որ, որպես կառավարության գործունեության ծրագիր, գոհ է այս փաստաթղթից, բայց մեխանիզմների բացակայությունից դժգոհ է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3887

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ